00:00:00

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք է գրանցվել, դեպքերի թիվը հասել է 195-ի

17:11, 07 ապրիլ 2020 Աշխարհ

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 7-ով: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում անելով Վրաստանի կառավարությանը: Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը, այսպիսով, հասել է 195-ի, նրանցից երկուսն այլ երկրի քաղաքացիներ են, 39 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից, գրանցվել է մահվան 2 դեպք: Ներկայում բուժում է ստանում 152 մարդ: Վրաստանում այժմ կարանտինի ռեժիմում է գտնվում 4735 մարդ, 383 մարդ էլ գտնվում է հիվանդանոցներում` հսկողության տակ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 347 343 դեպք, 74 769-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 284 882 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր