00:00:00

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 74 782-ի. worldometers.info

15:27, 07 ապրիլ 2020 Աշխարհ

Աշխարհում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 74 782-ի, իսկ վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 1 347 646-ի: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ 286 453 պացիենտ առողջացել է: Ներկայումս աշխարհում 986 411 պացիենտ բուժում է ստանում, նրանցից 47 396-ի (5 տոկոս) վիճակը ծանր է կամ կրիտիկական: Կորոնավիրուսն արդեն թափանցել է աշխարհի 209 երկիր եւ տարածքներ: ԱՄՆ-ն նախկինի պես աշխարհում առաջին տեղում է վարակվածների թվով եւ երրորդ՝ մահերի թվով. համաճարակի ամբողջ ընթացքում նահանգներում գրանցվել է վարակման 367 650 եւ մահվան 10 943 դեպք: ԱՄՆ-ում վերջին օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 72 պացիենտ, իսկ վարակն ախտորոշվել է 646 նոր պացիենտի մոտ: Թե՛ վարակվածների թվով, թե՛ մահացությամբ երկրորդ տեղում Իսպանիան է. այստեղ գրանցվել է վարակման 136 675 եւ մահվան 13 341 դեպք: Այսօր Իտալիան աշխարհում երրորդ տեղում է վարակվածների թվով (132 547) եւ առաջին՝ մահացությամբ (16 523): Չինաստանն այսօր հիվանդացածների թվով (81 740) աշխարհում 6-րդն է եւ 7-րդը՝ մահերի թվով (3331): Վերջին շաբաթների ընթացքում Չինաստանում ինֆեկցիայի տարածման արագությունը զգալիորեն նվազել է. այստեղ վերջին 24 ժամում գրանցվել է վարակման միայն 32 նոր դեպք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր