00:00:00

Իսրայելն ապրիլի 7-10-ն անցնում է համընդհանուր կարանտինային ռեժիմի

14:37, 07 ապրիլ 2020 Աշխարհ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է երկրում ապրիլի 7-10-ը համընդհանուր կարանտինային ռեժիմ մտցնելու մասին՝ իսրայելական Փեսախ տոնի հետ կապված: Այս տոնն Իսրայելում նշում են մի ամբողջ շաբաթ (այս տարի` ապրիլի 8-15-ը): Այս մասին տեղեկացնում է The Times of Israel պարբերականը: «Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ մեկ ամիս առաջ: Պուրիմի (հրեական տոն) ժամանակ համաճարակի բռնկում տեղի ունեցավ: Ես կրկնում եմ, որ Փեսախը Պուրիմի չի վերածվի: Դուք պետք է նշեք տոնը միայն նրանց հետ, ում հետ գտնվում եք տանը»,-ընդգծել է Նեթանյահուն: Վարչապետը նշել է նաև, որ կառավարությունը քննարկում է երկրում ապրիլի 8-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 9-ի ժամը 07:00-ն պարետային ժամ հայտարարելու հարցը: Նեթանյահուի խոսքով՝ Փեսախից հետո Իսրայելում կարող են սկսել աստիճանաբար չեղարկել սահմանափակումները: Այժմ Իսրայելի վարչապետի նշած քայլերը պետք է հաստատվեն կառավարության կողմից: Իսրայելի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8904 դեպք, 57 մարդ մահացել է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 347 343 դեպք, 74 769-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 284 882 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 208 երկրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր