00:00:00

Մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 25,600 նոր դեպք է բացահայտվել

19:20, 22 մարտ 2020

Այսօր՝ առավոտվա տվյալներով, աշխարհում 287 հազար 546 մարդ COVID-19 վիրուսով է վարակված: Վարակից մահացել է 12 հազար 748 մարդ, հայտնել է South China Morning Post-ը: Շաբաթ օրվա ընթացքում վարակվածների թիվը ավելացել է 25 660-ով, մահացածներինը՝ 1 581-ով: Ներկա դրությամբ առողջացել է ավելի քան 89 հազար մարդ: Պարբերականը հիվանդների, մահացածների եւ կազդուրվածների էլեկտրոնային հաշվարկ է կատարում, որը հիմնված է համապատասխան երկրների պաշտոնական տվյալների վրա: Եվրոպայում հիվանդների եւ մահացածների թվով առաջին տեղում է Իտալիան: Շաբաթ երեկոյի տվյալներով երկրում հիվանդությունից 4 825 մահացածության դեպք է գրանցվել, ինչը 793-ով ավելին է, քան չորեքշաբթի օրվա տվյալներն են: Ընդամենը գրանցվել է 53 578 հիվանդ: Իսպանիայում գրանցվել է վարակվելու 24 926 դեպք, մահացել է 1 326 մարդ: Ֆրանսիայում 14 459 վարակվածներ կան, Գերմանիայում՝ 13 957, Շվեյցարիայում 6 100, Մեծ Բրիտանիայում՝ 5 018, Նիդերլանդներում՝ 2 994, Ավստրիայում՝ 2 388, Բելգիայում՝ 2 257, Նովեգիայում՝ 1 742, Շվեդիայում՝ 1 623, Դանիայում՝ 1 255: ԱՄՆ-ում ուրբաթ երեկոյի տվյալներով գրանցված է վարակվելու 22 177 դեպք, 278-ը մահացել են: Ասիայում առաջին տեղում շարունակում է մնալ Չինաստանը, որտեղ դեկտեմբերից մինչ օրս մահացածների թիվը հասել է 3 261 մարդու, գրանցվել է հիվանդության 81 054 դեպք: Հարավային Կորեայում անցած օրվա ընթացքում գրանցվել է հիվանդության 98 նոր դեպք եւ մահվան 2 դեպք: Այսպիսով երկրում COVID-19 վիրուսով հիվանդների թիվը դարձել է 8 897 մարդ, մահացել է 104-ը: Իրանում մահացածների թիվը հասել է 1 566-ի՝ 20 610 վարակվածների դեպքում: Ճապոնիայում գրանցվել է վարակվելու 1767 դեպք՝ 53 մահվան ելքով: South China Morning Post-ը նշում է, որ աշխարհում կարանտինի մեջ է գտնվում մոտ 1 մլրդ մարդ: ԱՄՆ-ում «տանը մնալու» ռեժիմի մեջ է բնակչության մեկ երրորդը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր