00:00:00

Քլունին կարող է դառնալ իսպանական ֆուտբոլային ակումբի սեփականատեր

18:18, 25 փետրվար 2020 Աշխարհ

Ամերիկյան ընկերությունը, որը սերտ գործնական կապեր ունի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի հետ, շահագրգռված է «Մալագայի» բաժնետոմսերը ձեռք բերել Աբդուլլահ Ալ-Թանիից, հայտնում է AS-ը: Ըստ աղբյուրի՝ Շեյխ Ալ-Թանին պատրաստ է վաճառել ակումբի բաժնետոմսերը 100 միլիոն եվրոյով: Կողմերը արդեն կապ են հաստատել հնարավոր գործարքը քննարկելու համար, բայց Քլունիին չի բավարարում հայցվող գումարի չափը, ուստի բանակցությունները շարունակվում են: Նշվում է, որ Քլունին իր գործընկերների հետ ցանկանում է «Եվրոպական Հոլիվուդ» դարձնել Մալագա քաղաքը, իսկ ֆուտբոլային ակումբի ձեռքբերումը, ամենայն հավանականությամբ, կդառնա մի տեսակ PR քայլ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ դատարանը 2010 թվականի հունիսին ակումբի ապօրինի ձեռքբերման վերաբերյալ (մոտ 36 միլիոն եվրոյի դիմաց) մեղադրանքներ էր ներկայացրել Ալ-Թանիին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր