00:00:00

Դադարեցվել են Ստամբուլ-Թեհրան և Թեհրան-Ստամբուլ ամենօրյա չվերթները

17:37, 25 փետրվար 2020 Աշխարհ

Թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությունը կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով ժամանակավորապես դադարեցրել է Իրանի Իսլամական Հանրաօետության (ԻԻՀ) հետ օդային հաղորդակցությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը: Ավիաընկերության հայտարարության մեջ  մասնավորապես ասվում է. «Իրանում կորոնավիրուսի տարածման պատճառով, «Pegasus» ավիաընկերությունը մինչև մարտի 11-ը դադարեցնում է Ստամբուլ- Թեհրան և Թեհրան-Ստամբուլ ամենօրյա չվերթները»: Նշվում է, որ այս պահից սկսած մինչև մարտի 11-ի չվերթների համար վճարված բոլոր ավիատոմսերի գումարները փոխհատուցվելու են: Հիշեցնենք, որ Իրանում գրանցվել է կորոնավիրուսից 17 մահվան դեպք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր