00:00:00

Կոլումբիայի խորհրդարանը կոռուպցիայի կասկածանքով հետաքննություն է սկսել նախագահի դեմ

16:37, 25 փետրվար 2020 Աշխարհ

Կոլումբիայի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանի ստորին պալատը) հետաքննություն է սկսել նախագահ Իվան Դուկեի դեմ, ով կասկածվում է  2018-ի նախագահական ընտրություններում ընտրողներին կաշառք տալու համար: Այս մասին հայտարարել է մեղադրանքնի մասով հանձնաժողովի ղեկավար Զոն Հայրո Կարդենասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք որոշել ենք պաշտոնապես հետաքննություն սկսել հանրապետության նախագահի դեմ», - նրան մեջբերում է La FM ռադիոկայանը: Քարդենասը նշել է, որ հանձնաժողովը նախագահի դեմ բողոք է ստացել պատգամավոր Դեւիդ Ռասերոյի կողմից: Դրանում քաղաքական գործիչը, վկայակոչելով Կոլումբիական կոնգրեսի նախկին անդամ Աիդա Մերլանոյի հայտարարությունները, մեղադրել է Դուկեին 2018-ի նախագահական քարոզարշավի ընթացքում կոռուպցիոն սխեմաներ օգտագործելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր