00:00:00

Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

15:46, 25 փետրվար 2020 Աշխարհ

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարել է, որ երկրում բոլորը, ում ավելի վաղ կորոնավիրուս էին ախտորոշել, ապաքինվել են: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը: Ֆրանսիայում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ արձանագրվել է վարակման 12 դեպք, հիվադացածներից մեկը մահացել է: «Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսով հիվանդանալու դեպքեր այլեւս չկան … վիրուսն այլեւս չի տարածվում: Վերջին հիվանդը, որը հոսպիտալացվել էր Լիոնում, բուժվել է: Նա այլեւս վարակիչ չէ, ուստիեւ կարողացել է վերադառնալ տուն»,- ասել է Վերանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր