00:00:00

Ղազախստանում ձերբակալել են ապօրինի բողոքի ակցիաների ավելի քան 50 մասնակցի

15:05, 25 փետրվար 2020 Աշխարհ

Ղազախստանում ոստիկանությունը ձերբակալել է չթույլատրված բողոքի ակցիաների ավելի քան 50 մասնակցի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևին: Փետրվարի 22-ին գործող իշխանությունների դեմ բողոքի ակցիաներ անցկացնելու կոչով հանդես էր եկել Ֆրանսիայում բնակվող, Ղազախստանում ծայրահեղական ճանաչված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» շարժման ղեկավար Մուխտար Աբլյազովը: Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալ Բուլատ Դեմբաևը դիմել էր քաղաքացիներին` կոչ անելով չմասնակցել ապօրինի ակցիաներին: «Որոշ քաղաքացիներ մեր երկրի քաղաքներում դուրս էին եկել չթույլատրված բողոքի ակցիաների, ոստիկանությունը բերման է ենթարկել 53 մարդու. 10-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության, 43-ին ազատ են արձակել նրանց հետ կանխարգելիչ բնույթի զրույց անցկացնելուց հետո»,-լրագրողներին տեղեկացրել է Տուրգումբաևը: Ներքին գործերի նախարարի տվյալներով՝ հիմնական բողոքի ակցիաները տեղի են ունեցել  Նուրսուլթան և Ալմաթի քաղաքներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր