00:00:00

Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է հայերին չայցելել Լոմբարդիա և Վենետո

04:03, 25 փետրվար 2020 Աշխարհ

Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։ Այս  մասին հայտբնում են Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում: «Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով/COVID-19/ վարավածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և այցով Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները։ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։ Խորհուրդ ենք տալիս հետեւել ՀՀ առողջապահության նախարարության և Իտալիայի համապատասխան իշխանությունների ցուցումներին։ Իտալիայի կառավարության կողմից մշակվել են նոր տիպի կոռոնավիրուսի դեպ պայքարին ուղղված հետևյալ խորհուրդները՝ • Հաճախակի լվանալ ձեռքերը • Խուսափել սուր շնչառական հիվանդություներ ունեցող մարդկանց հետ սերտ շփումներից: • Չընդունել հակավիրուսային դեղեր կամ հակաբիոտիկներ առանց բժշկի նշանակման • Դիմակ օգտագործել միայն վարակ ունենալու կասկածի դեպքում կամ վարակված մարդուն խնամելիս Մշտապես թարմացվող պաշտոնական տեղեկատվություն կարելի է ստանալ Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության պաշտոնական կայքից՝ http://www.protezionecivile.gov.it/home Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝ ք․ Հռոմ, Via XX Settembre 98/E Հեռ. 06 3296638 E-mail: [email protected]»,- ասվում է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր