00:00:00

Ռուբիկ-կուբիկներից պատրաստված «Մոնա Լիզա»-ն Փարիզի աճուրդում 500 000 եվրոյով են վաճառել

03:42, 25 փետրվար 2020 Աշխարհ

Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի վերարտադրությունը, որը հավաքվել է Ռուբիկ-կուբիկներից, Փարիզի աճուրդում 480 200 եվրոյով են վաճառել,  հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Articurial աճուրդային տանը։ «Ռուբիկ Մոնա Լիզա» աշխատանքը ստեղծվել է 2005թ․՝ «Զավթիչ» (Invader) հորջորջվող անանուն ֆրանսիական նկարչի կողմից, որն իր դեմքը դիմակի տակ է թաքցնում։ Ինչպես հայտնել են աճուրդի տան աշխատակիցները, Ռուբիկ-կուբիկից պատրաստված նրա աշխատանքների թվում «Մոնա Լիզան» ամենամոտն է բնօրինակին»։ Հեղինակին անհրաժեշտ է եղել 330 «կուբիկ», որպեսզի հավաքի Ջոկոնդային։ «Ռուբիկ Մոնա Լիզան» դարձել է ամենաթանկարժեք նրա ստեղծագործությունը, թեեւ սա հեղինակի միակ գործը չէ։ Առաջին անգամ նա հանրահայտ է դարձել Space Invaders հին տեսախաղի մոտիվներով իր խճանկարային աշխատանքների շնորհիվ։ Ինչպես նշում է հեղինակը, իրեն հաջողվել է կերպարվեստում ստեղծել նոր ուղղության՝ «ռուբիկ-կուբիզմ»։ «Ռուբիկ-կուբիկը շատ գրավիչ նյութ է,- նկարչի խոսքերն է մեջբերում Articurial-ը,- այն միաժամանակ հասարակ է եւ բարդ։ Գիտե՞ք արդյոք, որ խորանարդը պոտենցիալ պարունակում է գույների համադրման ավելի քան 43 մլրդ կոմբինացիա։ Իմ շարքերից մեկը կոչվում է «Գլուխգործոցների Ռուբիկ», եւ այն ունի անցյալի վերաիմաստավորման գաղափար։ Գաղափարն այն է, որ կարողանաս խաղալ արվեստի պատմության հետ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր