00:00:00

Հարբած վիճակում վթարի ենթարկված վարորդը այսօր դիսպետչերական կետում պարտադիր գրանցում չի անցել. Հակոբ Կարապետյան

19:14, 05 փետրվար 2020 Հասարակություն

Թիվ 99 համարի վարորդը, որն այսօր հարբած վիճակում վթարի է ենթարկվել Իսակովի պողոտայում, առավոտյան դիսպետչերական կետում պարտադիր գրանցում չի անցել: ԱՅս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Ըստ գործող կարգի, վարորդն ամեն օր առավոտյան պետք է ներկայանա երթուղին սպասարկող դիսպետչերական կետ, ստանա կնքված ուղեգիր, անցնի համապատասխան զննությունն ու դուրս գա երթուղի: 99 համարի «Գազելը» վարող Օնիկ Ադամյանն այսօր առավոտյան «դիսպետչերանոց» չի մտել, ուղեգիր չի ստացել, զննություն չի անցել: Ադամյանի վարորդական ապագան պարզ կլինի Ճանապարհային ոստիկանության որոշումից հետո: Այնուհանդերձ, հայտնի է, որ խմածության գրանցված աստիճանի դեպքում մեքենա վարելը պատժվում է վարորդական իրավունքից զրկումով՝ 1 տարի ժամկետով: Եթե ՃՏՊ-ից տուժած անձանցից որեւէ մեկը բողոք ներկայացնի, հնարավոր է նաեւ քրեական հետապնդումը»,– գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր