00:00:00

Մարադոնային դուր է եկել Բալեկյանի խաղը

17:46, 01 փետրվար 2020 Սպորտ

Արգենտինական «Խիմնասիա»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան խոսել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ուրական»-ի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանի մասին: Արգենտինայի առաջնության 18-րդ տուրում մրցել են «Խիմնասիա»-ն և «Ուրական»-ը: Հանդիպման ավարտից հետո Մարադոնան խոսել է նաև Բալեկյանի մասին. «Հսկա տղա է, ինձ դուր եկավ: Շնորհավորում եմ նրա թիմին»,-ասել է Մարադոնան: Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը Արգենտինայի ընթացիկ առաջնությունում դարձել է երկու գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում հանդես է գալիս 2018 թվականից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր