00:00:00

Կրիստիան Էրիկսենը տեղափոխվեց «Ինտեր»

22:22, 28 հունվար 2020 Սպորտ

Լոնդոնի «Տոտենհեմի» և Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը մարզական կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում», տեղեկացնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը: Էրիկսենի տեղափոխության դիմաց «Ինտերը» կվճարի 20 միլիոն եվրո: 27-ամյա կիսապաշտպանն իտալական թիմի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր: Ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Դանիացի կիսապաշտպանը «Տոտենհեմում» հանդես էր գալիս 2013 թվականից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր