00:00:00

Լիվերպուլը կդառնար չեմպիոն նաև Իսպանիայում, Իտալիայում և Գերմանիայում․ Գվարդիոլա

01:00, 27 հունվար 2020 Սպորտ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ևս մեկ անգամ բարձր է գնահատել «Լիվերպուլի» այս մրցաշրջանի արդյունքները: «Ակնհայտ է, որ «Լիվերպուլը» կհաղթի Պրեմիեր լիգան, բայց նրանք չեմպիոն կդառնային Իսպանիայում, Իտալիայում և Գերմանիայում: Նրանք կլինեն չեմպիոններ ամենուր, հավաքելով 22 հաղթանակ և մեկ ոչ-ոքի 23 տուրերում: Իսպանիայում, այն միավորներով, որոնք այժմ ունի «Մանչեսթեր Սիթին», մենք մի քանի միավորով ետ կմնայինք առաջատարից: Ինչպես նաև Գերմանիայում կամ Իտալիայում: «Լիվերպուլն» այժմ պարզապես ֆանտաստիկ է, ֆենոմենալ, անպարտելի: Մենք դա պետք է ընդունենք և սովորենք նրանցից»,- մեջբերում է Գվարդիոլային Skysports-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր