00:00:00

Աֆղանստանում հրթիռը հարվածել է ռազմական ուղղաթիռին

01:39, 26 հունվար 2020 Հասարակություն

Աֆղանստանի հարավում գտնվող Գիլմենդ նահանգում հրթիռը հարվածել է ռազմական ուղղաթիռին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պատահարի հետևանքով, որը տեղի է ունեցել Քաջակի շրջանում, չորս զինծառայող է վիրավորվել: Նահանգապետի ներկայացուցիչ Օմար Զվական հայտարարել է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ուղղաթիռը գետնին է եղել: Ուղղաթիռն այդ ընթացքում այդ տարածքում զինվորների է մատակարարել, իսկ հրթիռը վայրէջքի ժամանակ է հարվածել: Դեռ ոչ ոք պատահարի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր