00:00:00

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ դեսպանին

20:15, 24 հունվար 2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկին, հայտնում են կառավարության լրատվության ծառայությունից։ Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները: Մհեր Գրիգորյանն ու Սերգեյ Կոպիրկինը երկուստեք ընդգծել են, որ երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում դինամիկ կերպով զարգանում է: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր