00:00:00

Ներկայացվել են Բագրատաշենի նոր կամրջի նախագծի և շինարարության նախապատրաստման հետ կապված հարցեր․ ՏԿԵ

20:42, 24 հունվար 2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը հանդիպել է Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների կապալառու իրանական Tunnel Sadd Ariana ընկերության և կամրջի կառուցման տեխնիկական վերահսկողության ծառայություններ մատուցող կորեական Soo-sung Engineering Co., Ltd կազմակերպության ներկայացուցիչների հետ, հայտնում են նախարարության լրատվության վարչությունից։ Կապալառու կազմակերպությունը ներկայացրել է ծրագրի առաջընթացը, մասնավորապես՝ մանրամասներ կամրջի նախագծի վերաբերյալ: Քննարկվել են առաջիկա անելիքները և շինարարության նախապատրաստման հետ կապված հարցեր: Նշենք‚ որ կապալառուն սահմանված պայմանագրային ժամկետում նոր կամրջի նախագիծը ներկայացրել է տեխնիկական վերահսկողություն իրականացնող կազմակերպությանը և երկու պատվիրատուներին՝ հայկական և վրացական կողմերին (նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է): 2019թ. դեկտեմբերի վերջին ստացվել է տեխնիկական վերահսկող կազմակերպության հաստատումը։ Պատվիրատուների և արտագերատեսչական փորձաքննության դրական եզրակացությունները ստանալուց հետո նախագիծը կներկայացվի պետական համալիր փորձաքննության: Վերջինիս հաստատմանը կհաջորդեն շինարարական աշխատանքների նախապատրաստական միջոցառումները և շինարարության մեկնարկը: Կապալառուի կողմից պատրաստվում են բնապահպանական փորձաքննության համապատասխան փաստաթղթեր, իրականացվում են հանրային լսումներ և սոցիալական ազդեցության գնահատման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր