00:00:00

Բերման ենթարկվածը պատմել է, որ կանեփը քաղել է Ագարակի ձորում վայրաճ կանեփի թփերից․ Ոստիկանություն

20:20, 24 հունվար 2020 Իրավական

Հունվարի 23-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին: Ժամը 14.30-ի սահմաններում քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Աշտարակ քաղաքի Թամազյան փողոցից բաժին բերման ենթարկեցին Աղձք գյուղի 55-ամյա մի բնակչի: Կասկածվողի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված: Ըստ բերման ենթարկվածի` բուսական զանգվածը կանեփ է, քաղել է Ագարակ գյուղի ձորում վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար: Հայտնաբերվածն առգրավվել է; Նշանակվել են դատանյութագիտական և դատատոքսիկաքիմիական փորձաքննություններ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: https://www.youtube.com/watch?v=JMCIpX6PWOA&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր