00:00:00

Մոսկվայի մետրոյի ավելի քան 30 կայարան պայթյունի մասին անանուն ահազանգ է ստացել

20:15, 22 հունվար 2020 Հասարակություն

Մոսկվայի մետրոյի ավելի քան 30 կայարաններ ռումբի առկայության մասին անանուն հաղորդագրություն են ստացել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են մայրաքաղաքի ատակարգ իրավիճակների ծառակությունից: «Պայթյունի սպառնալիք են ստացել մետրոյի՝ Ա և Բ տառերով բոլոր կայարանները, ընդհանուր առմամբ՝ 33 կայարան»,- ասել է ծառայության ներկայացուցիչը: Բացի այդ, Փրկչի տաճարում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել: Այնտեղ նույնպես փրկարարներ են ժամանել: Ստուգումներ են անցկացվում նաև մոսկովյան երթուղային բոլոր կայարաններում: «Ականապատման» մասին ահազանգերի ալիքը Մոսկվայում սկսվել է 2019 թվականի նոյեմբերից: Անհայտ անձինք էլեկտրոնային փոստով պայթյունի սպառնալիքով նամակներ են ուղարկում դատարաններ, դպրոցներ, առևտրի կենտրոններ, խանութներ, բուհեր: Որևէ դեպքում ահազանգերը չեն հաստատվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր