00:00:00

Նովակ Ջոկովիչը՝ 900-րդ հաղթանակի մասին

16:00, 21 հունվար 2020 Սպորտ

Սերբ թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է 900-րդ հաղթանակը կարիերայում։ Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկում նա պարտության էր մատնել գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆին։ «Իհարկե, ես հպարտ եմ, որ հասել եմ այս նվաճմանը, բայց ես ձգտում եմ ինձ հիշեցնել, որ պետք է շնորհակալ լինեմ իմ սիրելի մարզաձեւով պրոֆեսիոնալ զբաղվելու համար։ Ես թենիսի ռակետը վերցրել եմ չորս տարեկանում։ Անցել է ավելի քան 25 տարի, բայց ես նախկինի նման չեմ կարողանում գիտակցել, թե ինչ է կատարվել ինձ հետ։ Վայելում եմ կարիերայիս ամեն պահը»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է ATP-ի կայքը։ 32-ամյա թենիսիստը 6-րդն է պատմության մեջ, ում հաջողվել է 900 եւ ավելի հաղթանակ տանել կարիերայի ընթացքում։ Ավելի բարձր ցուցանիշ ունեն Ջիմի Քոնորսը (1274), Ռոջեր Ֆեդերերը (1237), Իվան Լենդլը (1068), Ռաֆայել Նադալը (981) եւ Գիլյերմո Վիլասը (949)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր