00:00:00

Ծիլքար գյուղում տուն է այրվել. ընտանիքի 9 անդամներով հայտնվել են բաց երկնքի տակ

02:53, 21 հունվար 2020 Հասարակություն

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի վագոն-տնակներից մեկում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Մինչ հրդեհի վայր կժամանեին Ապարանի և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատներից, գյուղացիները, վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ վառվող տնակի կրակի ճիրաններից դուրս են բերել ողջ ընտանիքի անդամներին, այդ թվում՝ անչափահասների:
Արդեն ժամանած հրշեջները գյուղացիների հետ մի քանի ժամ պայքարում էին կրակի դեմ: Ցավոք, տունը, որտեղ բնակվում էին 54-ամյա Մամրե Սարգսյանը, 51-ամյա Իրինա Սարգսյանը, 28-ամյա Արաքսյա Սարգսյանը, 26-ամյա Էմմա Սարգսյանը, 22-ամյա Գարեգին Սարգսյանը, 6-ամյա Վռամ Աղալարյանը, 2-ամյա Սարգիս Ղազարյանը, 33-ամյա Տիգրան Ղազարյանը, 83-ամյա Էմմա Սարգսյանը, ողջ գույքով մոխրակույտի է վերածվել:
Ընտանիքի 9 անդամները, ովքեր գտնվում են սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում, հայտնվել են փողոցում՝ բաց երկնքի տակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր