00:00:00

Սամվել Տեր-Սահակյանը Հայաստանի շախմատի առաջնության առաջատարն է

01:37, 19 հունվար 2020 Սպորտ

 Հայաստանի շախմատի հոբելյանական առաջնության 7-րդ տուրում հաղթանակ տոնեցին միայն երեք շախմատիստներ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող մրցաշարի այս տուրում հաղթանակով իրենց պարտիաներն ավարտեցին Արման Միքայելյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Զավեն Անդրիասյանը: Միավորը կիսեցին Սարգսյան-Փաշիկյան, Ղարիբյան-Մարտիրոսյան զույգերը: Մրցաշարային աղյուսակի առաջատարը 5,5 միավորով Սամվել Տեր-Սահակյանն է: 4-ական միավոր ունեն Արման Փաշիկյանը և Հայկ Մարտիրոսյանը: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր