Այսօր՝ Երևանի ժամանակով 19։00-ին Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալելու է «Սևիլիային»։
Երեկ հայտնել էինք, որ «արքայական» ակումբի հայտացուցակից դուրս է մնացել Գարեթ Բեյլը։ Հավանական պատճառը ուելսցու վնասվածքն է, ինչի պատճառով նա բաց էր թողել Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունը։
Սակայն ինչպես հաղորդում է իսպանական AS պարբերականը, Գարեթ Բեյլը 100 տոկոսով առողջ է ու կարող էր լինել այսօր թիմի հայտացուցակում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Զիդանը նրան դուրս է թողել հայտացուցակից այլ պատճառով։ Հավանական է՝ տեխնիկական հարցերից ելնելով։
Բեյլը ընթացիկ մրցաշրջանում մշտապես եղել է խնդիրների մեջ «արքայական» ակումբի հետ։