00:00:00

Մոհամեդ Զիդան. Կլոպն ինձ ասել է, որ ես 100 անգամ լավն եմ Սալահից

15:31, 18 հունվար 2020 Սպորտ

Դորտմունդի «Բորուսիայի» և Եգիպտոսի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մոհամեդ Զիդանը պատմել է, որ դորտմունդյան թիմի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համեմատել է իրեն «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի հետ: «Կլոպն ինձ ասել է, որ ես 100 անգամ ավելի լավն էի, քան Սալահը, սակայն պետք է ավելի մեծ պրոֆեսիոնալիզմ ցույց տայի: Նա ասեց, որ ես շատ տաղանդավոր և հեռանկարային խաղացող էի: Եթե ես ժամանակին ավելի կենտրոնացած գործեի և մտածեի միայն մարզումների մասին, այսօր կլինեի աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»,- Զիդանի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ 38-ամյա Զիդանը «Բորուսիայում» հանդես է եկել 2008-2012 թվականներին՝ մասնակցելով 66 հանդիպման ու դառնալով 13 գոլի հեղինակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր