Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ամռանը լրջագույն քայլեր ձեռնարկել Կիլիան Մբապեին գնելու համար։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «արքայական» ակումբը արդեն սկսել է քայլեր ձեռնարկել ֆրանսիացի հարձակվողին գնելու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկել Մբապեին տարեկան 30 միլիոն եվրոյից ավել աշխատավարձով։
Մադրիդի «Ռեալը» վաղուց է հետևում Մբապեի շուրջ ծավալվող իրադարձություններին։