00:00:00

Կիկե Սետիենն ընթրիքի է հրավիրել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին

23:40, 17 հունվար 2020 Սպորտ

Կատալոնական «Բարսելոնայի» նորանշական գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի նախաձեռնությամբ հունվարի 16-ին թիմի նոր մարզչական շտաբի և ֆուտբոլիստների համատեղ ընթրիք է տեղի ունեցել: Catalunya Radio-ի հաղորդմամբ՝ Սետիենն ընթրիքի է հրավիրել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին, որպեսզի ընկերական հարաբերություններ հաստատի թիմի խաղացողների հետ և ավելի անմիջական շփվի նրանց հետ: Ընթրիքին չեն մասնակցել միայն ծանր վնասվածքներից ապաքինվող ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն ու ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Կիկե Սետիենը «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին զրկել է հանգստի հնարավորությունից և ամեն օր 2 մարզում է անցկացնում թիմի մարզաբազայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր