Հունվարի 14-ին ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տարոնիկ գյուղի բնակիչներից մեկն իր տանը և օժանդակ շինություններում պահում և օգտագործում է թմրամիջոց։
Հունվարի 15-ին ոստիկանությունում քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Տարոնիկ գյուղի այդ տանն ու օժանադակ շինություններում կատարվեց խուզարկություն:
Արդյունքում՝ տանը հայտնաբերվեցին ռետինե բռնակով հարմարեցված ապակե գլանակ, որի պատերի ներսից առկա էր մոխրացած զանգված, դեղնականաչավուն, չորացված, յուրահատուկ սուր հոտ ունեցող զանգվածով 2 փաթեթ, կանեփանման բույսի սերմեր։
Տան բակի շինությունից հայտնաբերվեց 7 փաթեթ՝ դեղնականաչավուն, չորացված, մանրացված, յուրահատուկ սուր հոտով զանգվածներով։ Նույն շինությունում հայտնաբերվեցին նաև կանեփանման թփեր։
Ըստ տանտիրոջ բանավոր հայտարարության՝ հայտնաբերված զանգվածները թմրամիջոցներ են, որոնք ինքն է պատրաստել իր այգում աճած և մշակված կանեփի բույսերից և պահել իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
https://www.youtube.com/watch?v=OkTdWRh0j8I&feature=emb_logo