00:00:00

Toyota-ն մոտ 400 մլն դոլար կներդնի թռչող տաքսիների արտադրության տեխնոլոգիաների զարգացման գործում

20:32, 16 հունվար 2020 Հասարակություն

Ճապոնական խոշորագույն Toyota կորպորացիան 394 մլն դոլար կներդնի Joby Aviation ամերիկյան ընկերությունում, որը զբաղվում է թռչող տրանսպորտային միջոցների ստեղծմամբ եւ արտադրմամբ՝ դրանք որպես տաքսիներ օգտագործելու համար։ Այս մասին ասվում է ճապոնական կոնցեռնի տարածած հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Օդային փոխադրումները Toyota-ի երկարաժամկետ նպատակն էին։ Առայժմ մենք շարունակում ենք մեր աշխատանքն ավտոմեքենաների բիզնեսում, ներկա համաձայնագիրը թույլ կտա մեզ մեր հայացքը դեպի երկինք հառել։ Մենք մտադիր ենք ավտոփոխադրումների խնդիրը լուծել Joby-ի հետ միասին եւ զարգացնել պոտենցիալը  տրանսպորտի ոլորտի վերափոխումների համար»,- նշել է Toyota-ի նախագահ Ակիո Թոեդան։ Երկու ընկերությունները մտադիր են զարգացնել թռչող տաքսիների տեխնոլոգիաները հետագա զանգվածային արտադրության նպատակով։ Համագործակցության ավելի կոնկրետ ծրագրերի մասին կհայտարարվի ավելի ուշ։ Նշվում է, որ նրանք միասին կարող են զբաղվել թռչող տաքսիի նոր նախատիպով։ Ներկայում Joby Aviation-ը արդեն ունի S4 մոդելը վեց ռոտորներով եւ էլեկտրական շարժիչով։ Այդ փոխադրամիջոցը կարող է տեղափոխել չորս ուղեւոր մոտ 200 կիլոմետր։ Ընկերությունը զբաղվում է նաեւ նոր՝ 12 ռոտորանի տաքսի ստեղծելու ուղղությամբ։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր