00:00:00

«Բարսելոնայի» պաշտպանը տեղափոխվեց «Շալկե 04»

03:46, 16 հունվար 2020 Սպորտ

Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժան-Կլար Տոդիբոն ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը կանցկացնի գերմանական «Շալկե 04»-ում, տեղեկացնում է Իսպանիայի չեմպիոնի մամուլի ծառայությունը: «Շալկե 04»-ը 20-ամյա պաշտպանի վարձակալության դիմաց «Բարսելոնային» կվճարի 1.5 միլիոն եվրո: Գերմանական ակումբը հնարավորություն ունի մրցաշրջանի ավարտին 25 միլիոն եվրոյով ձեռք բերել Տոդիբոյի տրանսֆերային իրավունքը: Ընթացիկ մրցաշրջանում Տոդիբոն «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 3 հանդիպման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր