00:00:00

«Ռոմայի» կիսապաշտպանը վիրահատվեց եւ բաց կթողնի կես տարի

21:24, 14 հունվար 2020 Հասարակություն

«Ռոմայի» եւ Իտալիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն վիրահատվել է Հռոմում։ Աջ ծնկահոդի արտաքին մենիսկի վիրահատությունը հաջող է անցել, եւ ֆուտբոլիստն արդեն վաղը կսկսի վերականգնողական փուլը, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ Սպասվում է, որ Ձանյոլով բաց կթողնի մոտ կես տարի։ Նա վնասվածքը ստացել էր «Յուվենտուսի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի տնային խաղում եւ փոխարինվել առաջին խաղակեսում։ «Ռոման» պարտվել էր 1։2 հաշվով։ Ընթացիկ մրցաշրջանում իտալացի խաղացողը «Ռոմայի» հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր