00:00:00

Էրդողանն ինձնից խլել է ամեն ինչ. թուրք լեգենդար ֆուտբոլիստը տաքսի է վարում ԱՄՆ-ում

20:17, 14 հունվար 2020 Սպորտ

Թուրքական ֆուտբոլի լեգենդ Հաքան Շյուքուրը հայրենիքում խնդիրներ ունի իշխանությունների հետ: Նախկին անվանի ֆուտբոլիստն ԱՄՆ-ում տաքսու վարորդ է: 48-ամյա Շյուքուրը հերթական անգամ դժգոհություն է արտահայտել Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունից. «Ես պետք է աշխատեմ, որովհետև ոչինչ չունեմ: Էրդողանը ինձնից խլել է ամեն ինչ. ազատության, գործունեության իրավունք, աշխատանք…: Իմ կնոջ խանութին քարեր էին նետվում, երեխաներս սպառնալիքներ էին ստանում Թուրքիայում: Հայրս որոշ ժամանակ կալանավորվել էր»,- Record-ի հետ զրույցում ասել է նախկին ֆուտբոլիստը: Շյուքուրը հանդես է եկել «Գալաթասարայում», «Ինտերում», «Պարմայում», Թուրքիայի հավաքականի կազմում 2002 թվականին դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր