Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը 65-ամյակի կապակցությամբ և հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար Խորեն Հովհաննիսյանին պարգևատրեց ՀՖՖ Բարձրագույն պարգև շքանշանով:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նորընտիր անդամները: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն իր խոսքում կարևորեց հայկական ֆուտբոլում ներդրում ունեցած, լեգենդար ֆուտբոլիստներին մեծարելու անհրաժեշտությունը: