00:00:00

Մխիթարյանի վնասվածքը հաստատվել է

02:14, 09 հունվար 2020 Սպորտ

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի հավաքականի ու Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել ու այսօր պետք է բուժզննում անցներ: Corriere dello Sport-ի հաղորդմամբ, Մխիթարյանը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել և անորոշ ժամանակով դուրս մնացել շարքից: Հենոն «Տորինոյի» դեմ (0։2) խաղի ժամանակ ցավ էր զգացել մրցակցի հետ բախումից հետո, բայց շարունակել էր հանդիպումը։ Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բացակայել էր 2 ամիս և խաղադաշտ էր վերադարձել նոյեմբերի վերջնամասում։Այս մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրած 9 խաղում դարձել է 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուր  ArmSport.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր