00:00:00

ՆԱՍԱ-ի տիեզերագնացը հրապարակել է 2020-ի առաջին երկնաքարային հոսքը պատկերող լուսանկարը

02:00, 09 հունվար 2020 Հասարակություն

Ամերիկյան տիեզերական գործակալության (ՆԱՍԱ) տիեզերագնաց Քրիստինա Կոխը հրապարակել է 2020 թվականի առաջին՝ «Կվադրանտիդներ» կոչվող երկնաքարային անձրևը պատկերող լուսանկարը: Ինչպես ներկայացնում է CNN-ը, տիեզերագնացը թվիթերյան հաղորդագրությամբ հայտնել է, որ ընկնող աստղերը հնարավոր է տեսնել տիեզերքից և Միջազգային տիեզերակայանից: Ինչպես երևում է, հրապարակված պատկերում, երկնաքարային հոսքն առկայծող աստղերի խումբ է, որոնք ցրվում են երկնքով մեկ: Երկնաքարային հոսքը տեղի է ունեցել հունվարի 4-ի գիշերը: Նշենք, որ 2019-ի տարեվերջին հայտնի էր դարձել, որ ամերիկուհի տիեզերագնաց Քրիստինա Կոխը կանանց շրջանում ռեկորդ է սահմանել` մեկ թռիչքի ժամանակ տիեզերքում գտնվելու տևողությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր