00:00:00

Բերեզովսկին գլխավորեց Փյունիկը

00:59, 09 հունվար 2020 Սպորտ

Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին գլխավորեց Երևանի «Փյունիկը», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Բերեզովսկին օրեր առաջ էր ժամանել Երևան, որտեղ նրան դիմավորել էին «Փյունիկի» երկրպագուները: Հավելենք, որ այս մրցաշրջանում Ռոման Բերեզովսկին աշխատում էր Հայաստանի հավաքականի և ռուսական «Սոչիի» մարզչական շտաբերում:
Նոյեմբերի 20-ին նա նշանակվեց նաև «Սոչիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար, սակայն դեկտեմբերի 8-ին ռուսական ակումբը հայտնեց Վլադիմիր Ֆեդոտովի նշանակման մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր