00:00:00

Արտակարգ դեպք Շիրակում. հրապատիճը պայթել է 9-ամյա աղջնակի ձեռքի մեջ եւ հարվածել դեմքին. Երեխան հիվանդանոցում է

18:39, 08 հունվար 2020 Հասարակություն

Շիրակի մարզում, հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 21:40-ի սահմաններում «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցից ոստիկանության Աշոցքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին եւ վերին շրթունքների ձախ մասի ջնջխված, արյունազեղված սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, մինչ բժիշկները երեխային բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանները պարզել են, որ վիրավորը 9-ամյա Թեհմինե Ն.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Կաքավասար գյուղից եւ վնասվածքները ստացել է ժամը 21:00-ի սահմաններում՝ իրենց տանը հրապատիճը ձեռքի մեջ պայթելու եւ դեմքին հարվածելու հետեւանքով: Փաստի առթիվ ոստիկանության Աշոցքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր