00:00:00

Զելենսկին Պոմպեոյին պատմել է Դոնբասում խաղաղություն հաստատելու ծրագրերի մասին

20:12, 07 հունվար 2020 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, որի ընթացքում վերջինիս է ներկայացրել Դոնբասում խաղաղություն հաստատելու ուկրաինական կառավարության ծրագրերը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը: «Զելենսկին մանրամասնորեն տեղեկացրել է Մայք Պոմպեոյին Նորմանդական քառյակի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների, ինչպես նաև ուկրաինական կառավարության՝ Ուկրաինայի արևելքում խաղաղություն հաստատելու ծրագրերի մասին»,-ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Կոնգրեսին՝ անվտանգության ոլորտում Ուկրաինային ցուցաբերած նյութական աջակցության համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր