00:00:00

Իրանի խորհրդարանը Պենտագոնը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն

19:47, 07 հունվար 2020 Աշխարհ

Իրանի Մեջլիսը հունվարի 7-ին միաձայն կողմ է քվեարկել Պենտագոնը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին օրինագծին, հայտնել է Fars գործակալությունը: Օրինագծի համաձայն՝ «ահաբեկիչների ցանկում են Պենտագոնի բոլոր անդամները և դրա հետ առնչություն ունեցող հաստատություններն ու կազմակերպությունները: Ցանկում են նաև դրանց ղեկավարները, որոնք մասնակցել են Իրաքում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը»: Համաձայն խորհրդարանի ընդունած օրինագծի կետերից մեկի՝ Իրանի իշխանությունները պետք է երկրի զարգացման ազգային հիմնադրամից 200 միլիոն եվրո հատկացնեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր