00:00:00

Սոլեյմանիի թաղման ժամանակ հրմշտոցների արդյունքում ամենաքիչը 35 մարդ է մահացել

19:10, 07 հունվար 2020 Աշխարհ

Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի թաղման ժամանակ զանգվածային շարժման հետևանքով առաջացած հրմշտոցների պատճառով ամենաքիչը 35 մարդ է մահացել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին: Հաղորդվում է, որ զոհերից բացի կան նաև 48 վիրավորներ: Գեներալ Սոլեյմանին թաղվել է իր հարազատ Քերման քաղաքում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում: Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր