00:00:00

Ճապոնիան Nissan-ի նախկին ղեկավարի կնոջը կալանավորելու օրդեր է տվել

18:55, 07 հունվար 2020 Աշխարհ

Երեքշաբթի Ճապոնիայի դատախազությունը Renault - Nissan - Mitsubishi ավտոմեքենաշինական դաշինքի նախկին ղեկավար Կառլոս Գոնի կնոջը՝ գոնա Կառոլ Գոնին կալանավորելու օրդեր է տվել, հայտնում է AFP-ն: Ըստ դատախազության հայտարարության՝ Կառոլ Գոնին կալանավորելու օրդերը տրվել է անցյալ տարվա ապրիլին Տոկիոյում սուտ ցուցմունքներ տալու կասկածանքի հիմնավորմամբ, որը վերաբերում էր ոմն անանուն անձի հետ հանդիպմանը: 2019 թվականի վերջին հայտնի էր դարձել, որ Գոնը Ճապոնիայից Լիբանան է փախել: Նա դեկտեմբերի 31-ին այս տեղեկությունը հաստատել էր՝ ճապոնական արդարադատությանը մեղադրելով անարդարացիության եւ կողմնակալության մեջ: Այս պահին հայտնի չէ, թե տնային կալանքի եւ ոստիկանության հսկողության տակ գտնվող Գոնն ինչպես է կարողացել Ճապոնիայից հեռանալ: Kyodo գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Գոնին իբր դուրս են բերել ճապոնական նահանգային օդանավակայանից, որից հետո նրան մասնավոր օդանավով Լիբանան են տեղափոխել Թուրքիայից: Ֆրանսիայի, Բրազիլիայի եւ Լիբանանի քաղաքացիություն ունեցող Գոնին Տոկիոյի դատախազությունը կալանավորել էր 2018 թվականի նոյեմբերի 19-ին: Քննության պնդմամբ՝ նա պատշաճ կերպով չի հայտարարագրել 2010-2018 թվականներին որպես Nissan-ի տնօրենների խորհրդի նախագահ ստացած իր 9 մլրդ իենի (80 մլն դոլարից ավելի) պարգեւատրումը: Նրան առաջադրվել են նաեւ այլ մեղադրանքներ: Անցյալ տարվա ապրիլին Գոնին բանտից ազատել էին՝ գրավի դիմաց տնային կալանքի խափանման միջոցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր