00:00:00

Իրանը Սոլեյմանիի սպանության համար ԱՄՆ-ից վրեժ լուծելու 13 սցենար է մշակել

18:28, 07 հունվար 2020 Աշխարհ

Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել է, որ Թեհրանը վրեժի 13 սցենար ունի ԱՄՆ կողմից գեներալ Սոլեյմանիի սպանության համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: Շամխանիի խոսքերով` իրենց սցենարներից նույնիսկ ամենափոքրը «գիշերային մղձավանջ» կդառնա ԱՄՆ-ի համար: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում: Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր