00:00:00

«Թրամփի սպանությունը բավարար չէ Սուլեյմանիի վրեժը լուծելու համար». իրանցի հրամանատար

03:32, 07 հունվար 2020 Աշխարհ

Իրանի հրթիռային համալիրի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ անգամ Դոնալդ Թրամփի սպանությունը բավարար չէ իրանցի գեներալ Ղասիմ Սուլեյմանիի սպանության վրեժը լուծելու համար: Հիշեցնենք, որ Սուլեյմանիին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավագ հրամանատարն էր: Ելույթ ունենալով Սուլեյմանիի հուղարկավորության թափորի առջև՝ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է. «Վրեժն ավելին է պահանջում, քան 4 հրթիռ՝ թիրախավորված ամերիկյան ռազմաբազայի վրա, անգամ եթե դրանք սպանեն Թրամփին: Դրանցից ոչ մեկն այնքան արժեք չի ունենա, որքան այս տառապյալի արյունը: Սա ԱՄՆ-ի լիակատար ոչնչացումն է տարածաշրջանում: Վիետնամի պատերազմից փախուստի դիմած Թրափը լավ դագաղներ է պատվիրել ամերիկացի զինվորների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր