00:00:00

Իրանը կառավարությունը հայտարարել է միջուկային գործարքի պարտավորությունների վերջնական կրճատման մասին

22:04, 06 հունվար 2020 Աշխարհ

Իրանը հայտարարել է, որ իրեն այլևս պարտավորված չի համարում լիովին հավատարիմ մնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին՝ 2015թ. համաշխարհային տերությունների հետ կնքված գործարքին: Այս մասին հայտնում է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական կայքը: Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը հայտարարել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում պարտավորությունների կրճատման հինգերորդ և վերջնական քայլի մասին: Համաձայն հրապարակված հայտարարության՝ ԻԻՀ-ն այլևս չի հետևելու ուրանի հարստացման ցենտրիֆուգների թվին վերաբերող որևէ սահմանափակումների, իսկ ուրանի հարստացման մակարդակը կհիմնվի երկրի տեխնիկական պահանջների վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է, որ Իրանի ցանկացած հարվածի դեպքում իրենք պատրաստ են ավելի հզոր հարված հասցնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր