00:00:00

Ավստրալիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 25-ի

21:49, 06 հունվար 2020 Աշխարհ

Ավստրալիայի հարավ-արևելյան հատվածում բռնկված անտառային հրդեհներից զոհերի թիվը հասել է 25-ի: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության պաշտոնական կայքում: Համաձայն հրապարակման՝ հրդեհների հերթական զոհն է դարձել 71-ամյա մի տղամարդ, որը նախկինում համարվում էր անհետ կորած: Այժմ նահանգի տարածքում գրանցված է 136 անտառային հրդեհ, որոնցից 69 տեղայնացված չեն: Կրակի դեմ պայքարում են ավելի քան 2,5 հազար հրշեջներ, 100 միավոր հատուկ տեխնիկա, այդ թվում՝ 90 ինքնաթիռ: Նահանգում արգելվել է կրակ վառելն և անտառ այցելելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր