00:00:00

Հարձակում Քենիայում ամերիկյան ռազմաբազայի վրա. սպանվել է 3 զինծառայող

16:00, 06 հունվար 2020 Աշխարհ

Քենիայում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետեւանքով կան զոհեր: Սպանվել է ԱՄՆ ռազմական ծառայության մեկ աշխատակից եւ պայմանագրային երկու զինծառայող, հաղորդում է BBC News-ը: Նշվում է, որ հարձակման հետեւանքով վիրավորվել է եւս երկու մարդ: «Տուժած ամերիկյացիները կայուն վիճակում են եւ տարհանվում են»,- ասվում է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ նախօրերին հայտնի է դարձել Քենիայում ԱՄՆ ՌԾՈւ բազայի վրա հարձակման մասին: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Աշ-Շաբաբ» խմբավորումը, որը սերտ կապեր ունի «Ալ Քաիդայի» հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր