00:00:00

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին որոշում կընդունի. Փելոսի

15:34, 06 հունվար 2020 Աշխարհ

Այս շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին որոշում կընդունի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Այս շաբաթ Պալատը ռազմական լիազորությունների մասին բանաձեւ կներկայացնի եւ կքվեարկի, որպեսզի սահմանափակի Իրանի նկատմամբ նախագահի ռազմական գործողությունները»,- ասվում է խոսնակի կայքում հրապարակված հայտարարության մեջ: Նշվում է, որ բանաձեւը նման է սենատոր-դեմոկրատ Թիմ Քեյնի ներկայացրած բանաձեւին, որն առաջարկում է օրենսդրորեն արգելել Թրամփին առանց Կոնգրեսի հավանության Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել: «Բանաձեւը կրկին հաստատում է Կոնգրեսի վերահսկողական պարտավորությունները՝ սահմանելով, որ եթե չհաջորդի Կոնգրեսի հետագա որոշումը, Իրանի նկատմամբ վարչակազմի ռազմական գործողությունները կդադարեն 30 օրվա ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր