00:00:00

Դոնալդ Թրամփը սպառնում է «շատ արագ և կոշտ» հարված հասցնել իրանական 52 թիրախների

22:29, 05 հունվար 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում սպառնացել է «շատ կոշտ» հարված հասցնել իրանական 52 թիրախների, եթե Իրանը հարձակվի ամերիկացիների կամ ամերիկյան օբյեկտների վրա։ «Իրանը շատ համարձակ է խոսում այն մասին, թե թիրախավորել է որոշակի ամերիկյան օբյեկտներ, որպեսզի վրեժ լուծի այն բանի համար, որ մենք աշխարհն ազատեցինք նրանց ահաբեկչական առաջնորդից, որը վերջերս ամերիկացու էր սպանել եւ ծանր վիրավորել շատերին՝ չհաշված այն բոլոր մարդկանց, որոնց նա սպանել է իր ողջ կյանքի ընթացքում: Նա հարյուրավոր իրանցի ընդվզողների է սպանել։ Ե՛վ այդ թիրախներին, ե՛ւ հենց Իրանին կհասցվի ՇԱՏ ԱՐԱԳ ԵՎ ՇԱՏ ԿՈՇՏ ՀԱՐՎԱԾ։ ԱՄՆ-ին այլեւս սպառնալիքներ պետք չեն»,- գրել է Դոնալդ Թրամփը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր