00:00:00

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկելու ավելի քան 4 հազար զինվորականի

20:30, 05 հունվար 2020 Աշխարհ

Միացյալ Նահանգները Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ-Բրեգ ռազմաբազայի 82-րդ օդային դիվիզիոնի 4000 զինվորականի տեղակայելու են Քուվեյթում, գրում է Associated Press գործակալությունը: Այս ստորաբաժանումն ուղարկվել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը ուժեղացնելու համար՝ Իրաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, ԻԻՀ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության ֆոնին։ Գործակալությունը հղում է կատարում 82-րդ օդային դիվիզիոնի բաժանմունքի պաշտոնական ներկայացուցիչ, փոխգնդապետ Մայք Բերնսին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր