00:00:00

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ԱՄՆ֊ին ու Իրանին զսպվածություն ցուցաբերել

18:11, 04 հունվար 2020 Աշխարհ

ԱՄՆ-ի և Իրանի առաջնորդները պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն , որպեսզի թույլ չտան Պարսից ծոցում նոր պատերազմ: Աս մասին նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ հայտարարությամբ անդրադառնալով հունվարի 3-ին Բաղդադում Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը և դրան հաջորդող զարգացումներին։ Այս պահին առաջնորդները պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն։ Աշխարհը չի կարող թույլ տալ, որ նոր պատերազմ լինի Ծոցի տարածքում»,- ասել է Գուտերեշը՝ հավելելով, որ խորապես անհանգստացած է տարածաշրջանում լարվածության աճով։ Հունվարի 3-ին Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր